Էլթոն Ջոնն ասել է, որ «շոյված» է Պուտինի զանգից

11:21 • 05.11.15

Սըր Էլթոն Ջոնը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացված զանգը, գրում է lenta.ru-ն՝ ITVNews-ին հղումով։

 

«Ես շատ շոյված եմ, և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ նրան անձամբ հանդիպել հաջորդ տարի»,- ասել է Էլթոն Ջոնը։

 

Ռուսաստանի նախագահը «շատ սիրալիր էր և խոսում էր լավ անգլերենով», հայտնել է երգիչը։

 

Սեպտեմբերի 12-ին Էլթոն Ջոնը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների խնդիրները քննարկելու համար: «Ես կցանկանայի հանդիպել Պուտինի հետ… Նա կարող է ծիծաղել իմ մեջքի հետևում, երբ իմ հետևից փակի դուռը և ինձ հիմար անվանի, բայց ես առնվազն կիմանամ, որ ես քաջություն ունեցա փորձել»,- նշել էր երաժիշտը։

 

Պեսկովն այդ ժամանակ հայտնել էր, որ եթե երգչի կողմից առաջարկ հնչի Պուտինի հետ հանդիպման մասին, նախագահը պատրաստ կլինի հանդիպել նրա հետ և տալ ցանկացած պարզաբանում։

 

Վլադիմիր Պուտինը զանգահարել է բրիտանացի երաժշտին սեպտեմբերի 24-ին և հայտարարել է նրա հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։