Ռուսաստանն առաջարկում է Սիրիային փոխել Սահմանադրությունը
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները Սիրիայում գրեթե 5 տարի ծավալվող պատերազմին վերջ տալու նպատակով առաջարկել են եկող 18 ամսվա ընթացքում փոխել երկրի սահմանադրությունը, հանրաքվե անցկացնել ու արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այնուհանդերձ, ռուսական կողմի պատրաստած համապատասխան փաստաթղթում բավարարված չէ սիրիական ընդդիմության հիմնական պահանջը` գործող նախագահ Բաշար ալ- Ասադի պաշտոնանկությունը:
Ասադի մասով փաստաթղթում նշվում է միայն, որ նախագահն իրավասու չէ գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։
Սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված «ճանապարհային քարտեզում» ասվում է, որ Սիրիայի իշխանություններն ու «չափավոր ընդդիմությունը» պետք է շփման եզրեր գտնեն ու համաձայնության գան իսլամիստների առաջընթացը կանխելու, երկրի կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու հարցերում։










