Պուտինը և Օբաման առանձնազրույց են ունեցել G20-ի շրջանակներում

19:28 • 15.11.15

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարճատև զրույց են ունեցել Թուրքիայում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:


РИА Новости-ն հայտնում է, որ առաջնորդներն օգտվել են ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպման և գագաթաժողովի աշխատանքային նիստի միջև ընդմիջումից  և առանձին զրուցել: Նախագահները գագաթնաժողովի սրահում դեմ դիմաց են նստած եղել և որոշ ժամանակ  զրուցել են միայն թարգմանիչների ներկայությամբ:


Կիրակի նրանք արդեն մի քանի բառ փոխանակել էին լուսանկարվելու համատեղ արարողության ժամանակ:
 

 

Պուտինը և Օբաման առանձնազրույց են ունեցել G20-ի շրջանակներում