Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպման մարզադաշտի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել. մանրամասներ
Գերմանիայի Հանովեր քաղաքում տարհանվել է HDI-Arena մարզադաշտը, որտեղ պետք է անցկացվեր Գերմանիա - Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը: Այնտեղ մարզադաշտի մոտ ռումբ է հայտնաբերվել` բեռնատար մեքենայում, որը ներկայացված է եղել որպես շտապօգնության մեքենա:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ֆուտբոլային հանդիպումը չի կայանալու` «անվտանգության նկատառումներով», չնայած Ֆրանսիայի ահաբեկչությունից հետո կազմակերպիչները հայտարարել էին, որ հանդիպումը կայանալու է:
Հայտնի է, որ այս հանդիպմանը րոպեներ առաջ ժամանել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Սա Փարիզի ահաբեկչությունների ֆոնին աշխարհի տարբեր մասերում ռումբի մասին բազմաթիվ ահազանգներից մեկն է:
«Իզվեստիա»-ն նույնի առիթով հայտնել էր, թե գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Հանովերի մարզադաշտում պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Իսկ ահազանգը ստացվել է դրսից և «կոնկրետ բնույթի» է:











