Հատուկ գործողություն Բրյուսելում. Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեջ կասկածվող մարդ Է ձերբակալվել

14:11 • 19.11.15

Բելգիայի ոստիկանությունը 6 հակաահաբեկչական հատուկ գործողություն է իրականացնում Բրյուսելում՝ Փարիզում ահաբեկչությունների շարք իրականացրած մահապարտ ահաբեկիչների համախոհներին գտնելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, քաղաքի հյուսիսում խուզարկությունների ընթացքում վաղ առավոտյան ձերբակալվել է մի մարդ: Գործողությունը շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանություններն ու մի շարք եվրոպական երկրներ շարունակում են փարիզյան ահաբեկչությունների մասնակիցների ու նրանց գործընկերների որոնումները։

 

Ավելի դրամատիկ ընթացք էր ունեցել Փարիզի Սեն Դենի արվարձանում երեկ տեղի ունեցած գործողությունը, երբ ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկի ձերբակալության ժամանակ վիրավորվել էին ոստիկանության 5 աշխատակիցներ:

 

Հայտնի էր դարձել նոր ահաբեկչությունների հնարավորության մասին. ահաբեկիչների թիրախում պետք է հայտնվեր Շառլ դե Գոլի անվան օդանավակայանն ու «փարիզյան Մանհեթենը»՝ գործարար թաղամաս Դեֆանսը։

Illustration: de nouvelles perquisitions ont été menées en région bruxelloise, une personne interpelée à Laeken