Բրյուսելի կենտրոնը փակված է, իրականացվում է հակաահաբեկչական հատուկ գործողություն բանակի մասնակցությամբ (լուսանկարներ, թարմացված)

22:46 • 22.11.15
Բրյուսելի կենտրոնը փակված է, իրականացվում է հակաահաբեկչական հատուկ գործողություն բանակի մասնակցությամբ (լուսանկարներ, թարմացված)

00.00


Բրյուսելում հայտարարված ահաբեկչության վտանգի ամենաբարձր մակարդակը կպահպանվի. ինչպես հաղորդում է BBC-ն՝ այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետը։


23.56


Բելգիացի պաշտոնյաներն ասել են, որ որոնվում են առնվազն 2 անձինք, որոնցից մեկը մասնակցություն է ունեցել Փարիզի ահաբեկչություններին։ Այս մասին հայտնում է Guardian–ը։

 

 

 

Soldiers patrolling Brussels's main square on Sunday


23:26


The Daily Telegraph-ը հայտնում է, որ ներկա դրությամբ Բրյուսելի կենտրոնում փակված է կենտրոնական հրապարակը և կենտրոնի մի քանի փողոց:

Ոստիկանությունը որոնում է Փարիզի ահաբեկչությունների կասկածյալներին։ 


 

Soldiers with armed police continue to patrol the central districts of Brussels

 

A Belgian soldier stands guard outside a cafe near Brussels' Grand Place

 

Брюссель, 16 ноября


22:43


Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրանոց է արգելափակվել, իրականացվում է զինված գործողություն, որին մասնակցում է բանակը:


ՏԱՍՍ-ը հայտնում է, որ համապատասխան տեղեկություն է հրապարակել RTL հեռուստաընկերությունը:

Russia Today-ի փոխանցմամբ խոսքը Radison Blu հյուրանոցի մասին է, որի լոբբին զբաղեցրել են զինվորականները և մարդկանց թույլ չեն տալիս հեռանալ:
 


Միաժամանակ Russia Today-ը փոխանցում է Բելգիայի վարչապետի մտավախությունը, որի խոսքով՝ Բելգիայում կարող է տեղի ունենալ Փարիզի հարձակման նման հարձակում:

Նույն աղբյուրը հայտնում է, որ վարչապետը հաստատել է, թե Բրյուսելում փակվել են դպրոցները, մետրոն` «լուրջ վտանգի բերումով»:  

Հայտնի է նաև, որ այդ երկրում ահաբեկչության վտանգը շարունակվելու է սպառնացող համարվել:

 

Բրյուսելի կենտրոնը փակված է, իրականացվում է հակաահաբեկչական հատուկ գործողություն բանակի մասնակցությամբ (լուսանկարներ, թարմացված)