Բրյուսելում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել

08:51 • 23.11.15

Բելգիայում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել, հայտարարել է Բրյուսելի Դաշնային դատախազության ներկայացուցիչը:

 

Բելգիական հեռուստաընկերությունների տեղեկություններով` հատուկ գործողության շրջանակում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, ավտոմեքենաների և բնակարանային ստուգումներ, խուզարկություններ, փոխանցում է Корреспондент-ը:

 

Բրյուսելի այլ թաղամասերում, այդ թվում` Մոլենբեկում, Սկարբեկում, Էթերբեկում, ինչպես նաև մի շարք քաղաքներում, ավարտվում են ստուգումները:

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ գործողությունները չեն հանգեցրել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբոր ձերբակալությանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնում անցկացրել է հատուկ գործողություն՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով:

Բրյուսելում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել