ՌԴ Դաշնային խորհուրդը առաջարկել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

19:47 • 24.11.15

Թուրքիան պետք է ընդգրկվի այն երկրների շարքը, որոնց հետ Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը, ռուս զբոսաշրջիկները չպետք է գտնվեն այդ երկրում, որտեղ անվտանգ չէ:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Դաշնային խորհրդի  միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը:

«Այս ավիաուղղությունը չպետք է գոյություն ունենա, քանի դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվել: Ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ չէ մի երկրում  գտնվել, որը կործանում է ռուսական ինքնաթիռները», - աղբյուրը մեջբերում է Մորոզովի խոսքը:

Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 ռազմական օդանավը թուրքական ավիացիան խոցել է այսօր առավոտյան Սիրիայի հետ սահմանի մոտակայքում:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով`  օդանավը խոցվել է թուրքական «օդ-օդ» տեսակի  F-16 ինքնաթիռից, ապա ընկել է Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ: ՌԴ ՊՆ-ի վերլուծության արդյունքում պարզվել է, որ ռուսական օդանավը չի հատել Թուրքիայի օդային տարածքը:

 

 

ՌԴ Դաշնային խորհուրդը առաջարկել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ