Համացանցում ԻՊ-ի անունից Վրաստանին ուղղված տեսանյութ է հրապարակվել

10:01 • 24.11.15

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից BBC-ին հայտնել են համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին։

 

Հոլովակում 4 երիտասարդներ սպառնում են նրանց, ովքեր «պայքարում են Վրաստանում իսլամի դեմ»։

 

Ձայնագրությունում զինված երիտասարդները դիմում են մուսուլմաններին, իսկ ներքևում գրվում են ռուսերեն սուբտիտրերը։

 

Նրանք, մասնավորապես, վրացերենով դիմում են երկրում բնակվող մուսուլմաններին և կոչ են անում միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, իսկ Վրաստանին սպառնում են «Խալիֆայությամբ»։ 

 

 

Համացանցում ԻՊ-ի անունից Վրաստանին ուղղված տեսանյութ է հրապարակվել