Ռուս օդաչուները ողջ են և գտնվում են սիրիական ընդդիմության մոտ. թուրքական հետախուզություն

21:47 • 24.11.15

Անկարայի անվտանգության կառույցների տվյալներով՝ թուրք-սիրիական սահմանի մոտ կործանված ինքնաթիռից ինքնանետված օդաչուները ողջ են:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet  թերթի կայքը, օդաչուներն այժմ սիրիական ընդդիմության մոտ են:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ևս վստահ է, որ ռուս օդաչուները ողջ են և կապ են հաստատել տարածքի ընդդիմադիր խմբերի հետ՝  նրանց Թուրքիա վերադարձնելու պահանջով:

Երկրի կառավարության աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ աշխատանքներ են իրականացնում՝ օդաչուներին փրկելու համար:

Ենթադրվում է, որ համացանցում տարածված լուսանկարը, որում երևում է ռուս օդաչուներից մեկի մարմինը, ընդդիմության կործանած ուղղաթիռի օդաչուն է:

Ռուս օդաչուները ողջ են և գտնվում են սիրիական ընդդիմության մոտ. թուրքական հետախուզություն