Ռուսաստանը իր քաղաքացիներին հորդորում է չգնալ Թուրքիա
Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ երկրի քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Թուրքիա այցելություններից:
Life News-ի փոխանցմամբ` ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնավորապես ասել է, որ ռուսաստանցիներին խորհուրդ չի տրվում «ներկա փուլում զբոսաշրջային կամ որևէ այլ նպատակներով» այցելել Թուրքիա: Լավրովը, սակայն, այս հորդորը պայմանավորել է նրանով, որ «Թուրքիայում ահաբեկչության վտանգը Եգիպտոսի ահաբեկչական վտանգից քիչ չէ»:
Լավրովը նշել է նաև, թե այժմ Թուրքիայի տարածքում «ահաբեկչական դրսևորումների կրիտիկական զանգվածը» մեծ է:










