Կրակոցներ Երևանի կենտրոնում. 32-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com

21:40 • 24.11.15

Երևանի Վարդանանց փողոցի 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է:

 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

Աղբյուրի տեղեկություններով` սպանվածը հայաստանյան բանկերից մեկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

 

 

Կրակոցներ Երևանի կենտրոնում. 32-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com