Ռոստուրիզմն արգելել է տուրիստական ուղեգրեր վաճառել դեպի Թուրքիա ահաբեկչության սպառնալիքի պատճառով
ՌԴ զբոսաշրջության հարցով դաշնային գործակալությունը` Ռոստուրիզմը, արգելում է տուրօպերատորներին փաթեթներ վաճառել դեպի Թուրքիա` պայմանավորված ահաբեկչության սպառնալիքով: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Թուրքիայում այնպիսի հանգամանքներ են ստեղծվել, որոնք լրջորեն բարդացնում են ռուս քաղաքացիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: Տվյալ իրավիճակը դասակարգվում է որպես սպառնալիք զբոսաշրջիկների անվտանգությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ռոստուրիզմը մեջբերում է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով հաղորդել է Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքի առկայության մասին:
Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկներն այժմ կարող են պահանջել նախապես գնված ուղեգրի 100 տոկոսանոց արժեքի վերադարձը:










