Էրդողանը փորձել է կապվել Պուտինի հետ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Սու - 24»-ի կործանումից հետո փորձել է հեռախոսակապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ:
«Գազետա»-ի փոխանցմամբ այդ հեռախոսազրույցը չի կայացել, քանի որ Պուտինը հեռախոսազանգին չի պատասխանել:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ներողություն չի խնդրի կործանված ռազմական օդանավի համար, որը նախօրեին խփվել էր թուրքական կողմից:










