Viber-ի աշխատանքում լուրջ խափանում է տեղի ունեցել

15:50 • 27.11.15

Viber հայտնի մեսենջերի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել, գրում է rg.ru-ն։

 

Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում ծառայության անաշխատունակության մասին հաղորդագրություններ են հայտնվել տարբեր լեզուներով: Օգտատերերի համաձայն՝ բջջային սարքերը միացել են ցանցին, սակայն հաղորդագրություններ չեն ուղարկվել ու չեն ստացվել։

 

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ Viber-ի աշխատակիցները տեղյակ են խնդիրներից և աշխատում են դրանց լուծման ուղղությամբ։

 

Թե ինչ քանակությամբ օգտատերերի է առնչվում ծրագրի խափանումը՝ հայտնի չէ։

 

Viber-ի աշխատանքում լուրջ խափանում է տեղի ունեցել