Փարիզում կլիմայի հարցերով կոնֆերանսի անցկացման դեմ պայքարող 174 ցուցարար է ձերբակալվել (թարմացված, լուսանկարներ)

22:17 • 29.11.15

23.12



Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ բախումների արդյունքում 174 մարդ է ձերբակալվել։

Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը։ 


22.17


Փարիզի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Կլիմայի միջազգային կոնֆերանսի անցկացման դեմ պայքարող շուրջ 100 ցուցարարի: Ավելի վաղ ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել։

ՄԱԿ-ի Կլիմայի խնդիրների շուրջ միջազգային կոնֆերանսը կմեկնարկի Փարիզում` նոյեմբերի 30-ին, որի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտողարը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է Օլանդի հետ:

Պան Գի Մունը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են կլիմայի շուրջ նոր համաձայնագրի նախապատրաստական ընթացքը, որը պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` քննարկման ընթացքում երկուսն էլ ընդգծել են, որ այս աշխատանքի ձախողումն անթույլատրելի է:

 

 

 

 

 

 

 

Փարիզում կլիմայի հարցերով կոնֆերանսի անցկացման դեմ պայքարող 174 ցուցարար է ձերբակալվել (թարմացված, լուսանկարներ)