Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի Թուրքիայի կողմից ԻՊ-ից նավթ գնելու հանգամանքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Իսլամական պետություն» խմբավորումից նավթ գնելու մեղադրանքները անբարոյական է անվանել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` այդ մասին Էրդողանն ասել է լրագրողներին Ֆրանսիայում:
«Մենք այդքան անազնիվ չենք, որ նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե ապացուցվի, որ մենք դա արել ենք, ես կհեռանամ իմ աթոռից: Եթե որևէ ապացույցներ կան, թող ներկայացնեն դրանք, կտեսնենք», - ասել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում` Կլիմայական փոփոխությունների շուջ գագաթնաժողովի ընթացքում ասել է, որ Ռուսաստանը նոր ապացույցներ ունի այն մասին, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից նավթ է հասնում Թուրքիա:










