Մարկ Ցուկերբերգը խոստացել է Facebook-ի բաժնետոմսերի 99%-ը բարեգործությանը տրամադրել

09:16 • 02.12.15

Իր առաջնեկի ծննդյան առթիվ Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է ընկերության բաժնետոմսերի 99%-ը տալ բարեգործությանը, գրում է Газета-ն:

 

«Մենք մեր կյանքի ընթացքում Facebook-ի բաժնետոմսերի 99%-ը (ներկայում արժեն մոտ 45 մլրդ դոլար) կբաժանենք, որպեսզի միանանք բոլորին, ովքեր մասնակցում են այս աշխարհի բարելավման գործին՝ հաջորդ սերնդի համար»,- գրել է Ցուկերբերգը դստերն ուղղված ուղերձում:

 

Իր նամակում Ցուկերբերգը վստահություն է հայտնել, որ նա կմեծանա այնպիսի աշխարհում, որտեղ ապրելն ավելի լավը կլինի՝ շնորհիվ մարդկության ջանքերի։

 

Ավելի վաղ Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում հայտնել էր դստեր լույս աշխարհ գալու մասին։

 

Մարկ Ցուկերբերգը խոստացել է Facebook-ի բաժնետոմսերի 99%-ը բարեգործությանը տրամադրել