Պարզվել է Կալիֆորնիայում հրաձգություն իրականացրածներից մեկի ինքնությունը. ֆոտոռեպորտաժ դեպքի վայրից

10:29 • 03.12.15

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Սան Բերնարդինո շրջանում գտնվող սահմանափակ հնարավորություններով մարդկանց կենտրոնում կրակ բացածներից մեկի ինքնությունը պարզվել է: Նա Սաիդ Ֆարուքն է, տեղեկացնում է Lenta.ru-ն:


Հաղորդվում է նաև, որ հաջորդ կասկածյալը Ֆարուքի եղբայրն է:

 

Ոստիկանության աշխատակիցների կողմից սպանված կնոջ ինքնությունը դեռ հայտնի չէ:

 

Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ Կալիֆորնիայում տեղի ունեցած հրաձգությունը կարող է ահաբեկչություն լինել:

 

Կենտրոնի տարածքում հրաձգությանը մասնակցել է մի քանի հրաձիգ: Համաձայն պաշտոնական տվյալների՝ 14 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել: