Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց քվեաթերթիկը և գցեց քվեատուփի մեջ (տեսանյութ)

12:15 • 06.12.15

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք Մարաշի 157 դպրոցում գտնվող ընտրատեղամասում ժամը տասնմեկին իր քաղաքացիական պարտքը կատարեց:

 

Նա մենակ էր եկել քվեարկության, և քվեաթերթիկը լրացնելուց, ծրարի մեջ դնելուց հետո, պատռեց այն երկու մասի և գցեց քվեատուփի մեջ՝ ասելով «Հանուն Հայաստանի Հանրապետության»:


Լրագրողների հետ զրույցում նա պատճառաբանեց իր արարքը, և պատասխանեց մի շարք այլ հարցերի: