Միջազգային կոալիցիան սխալմամբ հարված է հասցրել սիրիացի զինվորներին
Երեք սիրիացի զինծառայող է զոհվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի օդային հարձակման հետևանքով: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի ներկայացուցիչները, գրում է lenta.ru-ն։
Հարվածը հասցվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող Դեյր Զոր շրջանի տարածքում։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ կոալիցիայի կրակի տակ է հայտնվել Այաշ քաղաքի մոտակայքում գտվող զորամասը։ Օդային հարվածի հետևանքով վնասվածք է ստացել 14 զինծառայող: Կազմակերպությունում նշել են, որ դա Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության մեկնարկից ի վեր առաջին նման միջադեպն է։
Սիրիայի կառավարությունում աղբյուրը հայտնել է զոհերի և տեխնիկայի ոչնչացման մասին՝ մանրամասներ չներկայացնելով։










