Թուրքիան ռուսաստանցի լրագրողների է արտաքսել
Թուրքիայում՝ Թուրքիա - Սիրիա սահմանի Հաթայ նահանգում բռնվել և արտաքսվել են ռուսաստանցի լրագրողներ, հայտնում է RBC Daily-ն:
«Ռոսսիյա 1» հեռուստաալիքի լրագրողներին տարել են ոստիկանության բաժանմունք, տեղեկացրել արտաքսման մասին՝ «Թուրքիայի Հանրապետությունում օտարերկրացի լրագրողների գործունեության կանոնները խախտելու համար»:
Միջադեպին արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, սակայն թուրքական կողմը հրաժարվել է բացատրություններ ներկայացնել Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 3-ից ռուսաստանցի լրագրողների գործունեության համար Թուրքիայում նոր՝ ավելի խիստ կանոններ են սահմանվել:










