Մելաձե եղբայրները նկարահանել են տեսահոլովակ՝ իրենց նախկին կանանց հետ ապրած կյանքի մասին (տեսանյութ)
Կոնստանտին և Վալերի Մելաձե եղբայրները նկարահանել են տեսահոլովակ իրենց նախկին կանանց հետ համատեղ կյանքի մասին` 30 տարվա մեջ առաջին համատեղ երգին հիման վրա, գրում է Обозреватель-ը:
Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի ռուս դերասանուհիներ Լիզա Բոյարսկայան, Յուլիա Սնիգիրը և Վիկտորյա Իսակովան:
«Երեք հրաշալի դերասանուհիներ մարմնավորում են 3 բացարձակ տարբեր տեսակի կանանց: Նրանց արձագանքը տղամարդու ասած նույն խոսքերին ցույց են տալիս` որքան են տարբերվում նրանց բնավորությունները»,- նշել է Կոնստանտին Մելաձեն:
Հաշվի առնելով` եղբայրների աղմկահարույց հարսանիքները, ամուսնալուծությունները և հարաբերությունները նախկին կանանց հետ, տեսանյութը կարելի է համարել աստղերի անձնական կյանքի պատմությունը:
Երգահան և տեսահոլովակի հեղինակ Կոնստանտին Մելաձեի խոսքով` դա մի ամբողջ կարճամետրաժ ֆիլմ է` բաղկացած 3 մասից, նախաբանից և վերջաբանից:










