Ռուսաստանի բանկը դոլարի ռեկորդային փոխարժեք է սահմանել

15:44 • 15.12.15

Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը սահմանել է 70.82 ռուբլի, ինչը 1998 թվականից ի վեր պատմական առավելագույնն է ռուսական արժույթի համար, գրում է meduza.io-ն։

 

Նախորդ օրվա համեմատ, ՌԴ բանկի տվյալներով, դոլարի փոխարժեքն ավելացել է 60 կոպեկով։

 

Եվրոյի փոխարժեքը ՌԴ բանկի տվյալներով այսօր գնահատվում է 78.23 ռուբլի, ինչը 1.27 ռուբլիով ավելի է երեկվա տվյալից։

 

Ռուբլու փոխարժեքն ընկնում է համաշխարհային շուկայում նավթի գների նվազմանը զուգահեռ։ 

Ռուսաստանի բանկը դոլարի ռեկորդային փոխարժեք է սահմանել