Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած անկարգությունները` լուսանկարներով

10:32 • 15.12.15

Թուրքիայի հարավ-արևելքում` Դիարբեքիր քաղաքում, փողոցային անկարգությունների հետևանքով մահացել է 2 ցուցարար: Ակցիան կազմակերպել է քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը` բողոքելով Սուր շրջանում պարետային ժամ հայտարարելու դեմ, գրում է РИА Новости-ն:

 

Քաղաքային իշխանություններն արգելել են ցույցերի անցկացումը, ոստիկանությունը մասնակիցների դեմ ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել: Նախնական տվյալներով` 2 ակտիվիստների մահվան պատճառը եղել են հրազենային վնասվածքները։

 

Թուրքիայում իրավիճակը կտրուկ վատացել է հուլիսից ի վեր. հուլիսի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություն է իրականացրել Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում: Այդ ժամանակ մահացել էր 33 քուրդ ակտիվիստ։



Акция протеста против комендантского часа в городе ДиярбакырБеспорядки на юго-востоке Турции

Беспорядки на юго-востоке Турции

Беспорядки на юго-востоке Турции

Беспорядки на юго-востоке Турции

Беспорядки на юго-востоке Турции

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած անկարգությունները` լուսանկարներով