Հնարավոր է՝ թուրքական ղեկավարությունում մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը». Պուտին

13:51 • 17.12.15

Նոյեմբերի 24-ին Թուրքիայի իշխանությունների գործողությունը բարեկամական քայլ չէր, այլ թշնամական գործողություն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցմանը։


«Մեզ հատկապես վրդովեցրել է այն, որ եթե դա դժբախտ պատահար լիներ, ապա անմիջապես հեռախոսը կվերցնեին և կբացատրվեին: Դրա փոխարեն անմիջապես վազեցին Բրյուսել՝ մեզ վիրավորում են: Սկսեցին թաքնվել ՆԱՏՕ-ի հետևում, իսկ նրանց նույնպես դա պետք չէ»,- հայտարարել է Պուտինը:

 

Նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է եղել համագործակցել Թուրքիայի հետ իր համար զգայուն հարցերի շուրջ:


Պուտինը նշել է, որ Ռուսաստանին հատկապես վիրավորել է այն, որ վերջերս Թուրքիան դիմել է Մոսկվային օգնության համար շատ զգայուն հարցերով և աջակցություն է խնդրել: «Հարցեր, որոնք չեն մտնում միջազգային իրավունքի կոնտեքստի մեջ: Մենք ասացինք՝ այո, հասկանում ենք, և պատրաստ ենք ձեզ օգնել»,- հայտարարել է Պուտինը:

 

ՌԴ նախագահը չի բացառել, որ «թուրքական ղեկավարությունում մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»՝ կործանելով ռուսական Սու-24-ը։


«Եթե թուրքական ղեկավարությունում մեկը որոշել է ամերիկացիների մի տեղը լիզել, չգիտեմ՝ հարկավո՞ր է դա արդյոք ամերիկացիներին»,- ասել է Պուտինը:

 

«Եթե թուրքական ավիացիան ավելի վաղ խախտում էր Սիրիայի տարածքը, դե թող հիմա թռչեն»,- ասել է նա: