ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

11:39 • 18.12.15

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում,  ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայողը մահացու վիրավորում է ստացել