Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսությունը տևել է մեկ ժամից ավելի. Ուորլիք

14:23 • 19.12.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամացույցի լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում՝ գրելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի:

 

«Այո՛, Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում, որտեղ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին։

 

Embedded image permalink

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսությունը տևել է մեկ ժամից ավելի. Ուորլիք