Չինաստանում սողանքի հետևանքով անհետ կորած է համարվում 91 մարդ (լուսանկարներ)

Չինաստանի հարավում` Շենչժեն քաղաքում, տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով անհետ կորածների թիվն ավելացել է` 59-ից հասնելով 91-ի:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, սողանքը դարձել է 10-ից ավելի բազմահարկ շենքերի փլուզման պատճառ: Ըստ The Guardian-ի տվյալների՝ փլատակների տակ դեռևս մարդիկ կան։
Աղբյուրը հավելում է, որ շենքերի փլուզումից որոշ ժամանակ անց քաղաքով անցնող «Արևմուտք-արևելք» գազատարի հատվածում պայթյուն է տեղի ունեցել:



















