Լաս Վեգասում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կա 1 զոհ և առնվազն 37 տուժած (լուսանկարներ)
Լաս Վեգասում հյուրանոցի և խաղատան հարևանությամբ, որտեղ անցկացվել է «Միսս Տիեզերք- 2015» մրցույթը, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է ավելի քան 37 մարդ: Reuters գործակալության հաղորդմամբ՝ մեկ մարդ մահացել է, փոխանցում է Газета-ն:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մի քանի մեքենա։ Ոստիկանությունը փակել է երթևեկությունը ճանապարհի տվյալ հատվածում:
Բժշկական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ տուժածներից շատերը խոսել են ֆրանսերեն, այդ պատճառով էլ, հնարավոր է, նրանք զբոսաշրջիկներ են:
Հաղորդվում է, որ ավտոմեքենայի ղեկին կին է եղել։ KSNV News3LV-ը հայտնում է, որ նա հանձնվել է ոստիկանությանը։
















