Amnesty International-ը Ռուսաստանին կասկածում է Սիրիայում ռազմական հանցագործություններ իրականացնելու համար

13:17 • 23.12.15

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում բնակելի թաղամասերը ռմբակոծելու և խաղաղ բնակչությանը սպանելու համար:


Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, իրավապաշտպանների զեկույցում նշվում է, որ նման ավիահարվածները «կարող են իրենցից ռազմական հանցագործություն» ներկայացնել:

 

Amnesty International-ը նաև հայտարարել է, որ ռուսական ավիացիան Սիրիայի խիտ բնակեցված շրջաններում կասետային զինատեսակներ ու չկառավարվող ռումբեր է գցում:

 

Հեղինակները Ռուսաստանին մեղադրում են «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների» համար:

 

Իրավապաշտպանները տեղեկություններ են հավաքել Սիրիայում ռուսական 25 ավիահարվածների մասին, որոնք հասցվել են 2015 թվականի սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

 

Amnesty International-ի ներկայացուցիչները դեպքի վայրում չեն եղել. նրանք այդ տեղեկությունը ստացել են ականատեսներից, սիրիացի իրավապաշտպաններից ու բժշկական կազմակերպությունների աշխատակիցներից:

 

Կազմակերպությունն ուսումնասիրել է ռմբակոծությունների լուսանկարները, Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությունները, մամուլի հրապարակումներն ու միջազգային կազմակերպությունների զեկույցները, ինչպես նաև՝ ռազմական փորձագետների կարծիքները:

 

Amnesty International-ը Ռուսաստանին կասկածում է Սիրիայում ռազմական հանցագործություններ իրականացնելու համար