Ստամբուլի օդանավակայանում պայթյուն է որոտացել. չի բացառվում ահաբեկչության վարկածը (թարմացված)

11:09 • 23.12.15

11.19

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռների կայանման հատվածում, գիշերը տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչություն լինել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։

 

Ոստիկանությունը դիտարկում է բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում՝ ահաբեկչության վարկածը։


Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռների կայանման հատվածում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով սպասարկող անձնակազմից 2 հոգի վնասվածքներ են ստացել:

 

Ինչպես հայտնում է vesti.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել գիշերը: Դրա մանրամասները դեռևս հայտնի չեն:

 

Նշվում է, որ պայթյունի ժամանակ դեպքի վայրում որևէ ուղևոր չի եղել: Ներկայում օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով։
 

 

 

Ստամբուլի օդանավակայանում պայթյուն է որոտացել. չի բացառվում ահաբեկչության վարկածը (թարմացված)