Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր, օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդելուց` պաշտոնյան հավելել է, որ դատարանի որոշմամբ Խոդորկովսկին պետք է կալանքի տակ առնվի։
Նախորդ շաբաթ ՔԿ-ն արտերկրում գտնվող Խոդորկովսկուն հեռակա սպանության կազմակերպման մեղադրանք է ներկայացրել։










