Դաղստանում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկների խմբի վրա. կա 1 զոհ

12:11 • 30.12.15

Դաղստանի Դերբենտ քաղաքում գտնվող Նարըն-կալա ամրոց այցելության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել մի խումբ զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով գրանցվել է 1 զոհ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս տեղեկությունը հաստատել է ՌԴ ՆԳՆ Դաղստանի վարչությունը, որի ներկայացուցչի փոխանցմամբ՝ հանցագործը դիմել է փախուստի: Ներկայում իրավապահները փորձում են գտնել նրան:

 

Հաղորդվում է նաև, որ արտակարգ պատահարի հետևանքով հոսպիտալացվել է 12 մարդ: Ըստ ria.ru-ի փոխանցման՝ ներկայում տուժածներից 4-ը գտնվում են ծանր վիճակում:

 

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ մնացած տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության: