Հս. Կորեան ատոմային ռումբ է փորձարկել. ՄԱԿ-ի ԱԽ-ն պատրաստվում է արտահերթ նիստի

11:14 • 06.01.16

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի պետական կենտրոնական հեռուստատեսության եթերով հայտնել են ջրածնային ռումբի հաջող փորձարկում անցկացնելու մասին: 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս տեղեկության անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, որը հունվարի 6-ին պատրաստվում է տվյալ հարցով արտահերթ նիստ հրավիրել: 

Այս տեղեկությունը հաստատել են նաև ՄԱԿ-ի դիվանագետները` հավելելով, որ նիստն անցկացվելու է փակ դռների հետևում`Նյու Յորքի ժամով առավոտյան 11:00-ին: 

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արտահերթ նիստի անցկացման նախաձեռնությունը պատկանում է Միացյալ Նահանգներին ու Ճապոնիային: 

 

Հս. Կորեան ատոմային ռումբ է փորձարկել. ՄԱԿ-ի ԱԽ-ն պատրաստվում է արտահերթ նիստի