2016թ. առաջին շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել. Bloomberg

13:14 • 09.01.16

2016թ. առաջին շաբաթը, որն անցած 120 տարվա կտրվածքով վատագույնն է ճանաչվել բորսայական առևտրի առումով, աշխարհի ամենահարուստ մարդկանց պատճառել է 194 մլրդ դոլարի վնաս, հայտնում է Bloomberg-ը։

 

Ֆոնդային բորսաներում գրանցված անկման, ինչպես նաև նավթի գների նվազման հետևանքով աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կրել են միլիարդավոր դոլարների վնաս:

 

Bloomberg Billionaires Index-ի հաշվարկների համաձայն՝ այդ գործոնների հետևանքով 47 միլիարդատեր այս տարվա առաջին մի քանի օրում կորցրել է մոտ 1 մլրդ դոլար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2016թ. առաջին 4 օրվա ընթացքում ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում  գրանցվել են 1897թ. ի վեր վատագույն ցուցանիշները։

 

2016թ. առաջին շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել. Bloomberg