Մահացել է հայտնի ռոք երաժիշտ Դևիդ Բոուին
Կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Դևիդ Բոուին` 18 ամիս շարունակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:
Ինչպես հայտնում է Independent պարբերականը, լեգենդար երաժիշտն իր մահկանացուն կնքել է ընտանիքի անդամների շրջապատում:
Աղբյուրը մանրամասնում է, որ վշտալի լուրը հաստատել է Բոուի գործակալը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բոուին հունվարի 8-ին` իր 69-րդ տարեդարձին, նոր ալբոմ է թողարկել: Ձայնասկավառակում ընդամենը 7 երգ է: Քննադատները նշում են, որ Blackstar ալբոմը բաղկացած է ռոքային ստեղծագործություններից, հոգևոր բալլադներից, ժողովրդական երգերից և նույնիսկ հիփ-հոփ կատարումներից:
Rolling Stone-ը նոր ձայնասկավառակն անվանել է 1970-ականերից ի վեր ստեղծված՝ Բոուիի լավագույն գլուխգործոցը:










