Փոփոխվել է «Շերեմետևո» օդանավակայանից 14 չվերթի թռիչքի ժամանակը, այդ թվում՝ Երևան ուղղությամբ
Փոփոխվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից 14 չվերթի թռիչքի ժամանակը, այդ թվում՝ Երևան ուղղությամբ չվերթի՝ եղանակային պայմանների պատճառով։
Փոփոխված չվերթների ցանկում են նաև Պրահայի, Թել Ավիվի, Մինսկի և Վիլնյուսի չվերթները, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով «Աերոֆլոտ» ավիաընկերության հաղորդագրությունը։
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը երեքշաբթի օրը 14 չվերթ է չեղարկել «Շերեմետևոյի» օդանավակայանից և նույնքան էլ հետադարձ չվերթ՝ անբարենպաստ եղանակային պայմանների (ձնաբուք, մինչև 17մ/վրկ քամու ուժգնացում) կանխատեսման պատճառով։
Ինչպես հայտնել են «Աերոֆլոտի» մամուլի ծառայությունից՝ չեղյալ հայտարարված չվերթների ուղևորները կտեղափոխվեն հետագա չվերթներով։
«Աերոֆլոտ»-ը չեղյալ է հայտարարել «Շերեմետևոյից» Վոլգոգրադ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Իրկուտսկ, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Պերմ, Ուֆա չվերթները, ինչպես նաև հետադարձ չվերթները: Չեղյալ են հայտարարվել նաև Մինսկ, Ռիգա, Ստամբուլ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Փարիզ ուղղությամբ և հետադարձ չվերթները։
Չվերթների ժամերի փոփոխություններին կարելի է ծանոթանալ «Աերոֆլոտի» կայքում։










