Գրանցվել է խոզի գրիպից 11-րդ մահացության դեպքը. մահացողը 57-ամյա կին է

22:34 • 13.01.16

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 (խոզի գրիպ) վիրուսի հարուցած բարդություններից մահացել է ևս մեկ հոգի՝ 57-ամյա Աստղիկ Մանվելյանը:

 

Այս մասին Tert.am-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը և նշեց, որ մահացածը ունեցել է շաքարային դիաբետ և հիվանդանոց ընդունվել է հունվարի 11-ին:

 

Գրանցվել է խոզի գրիպից 11-րդ մահացության դեպքը. մահացողը 57-ամյա կին է