Դի Կապրիոն կպայքարի Օսկարի համար. հայտնի են 2016-ի հավակնորդները
Nofilmschool.com ռեսուրսը հրապարակել է այս տարվա Օսկարի հավակնորդ ֆիլմերի ու կինոգործիչների անունները:
Ըստ այդմ՝ Ամերիկյան կինոակադեմիայի 2016-ի Օսկար մրցանակի են հավակնում այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Լրտեսների կամուրջը», «Փրկվածը», «Խելահեղ Մաքսը. ճանապարհների կատաղությունը», «Կիզակետում», «Սենյակը» և այլ ֆիլմեր:
Լավագույն ռեժիսորի կոչման համար կպայքարեն Ադամ ՄքՔեյը, Ջորջ Միլերը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն և այլք:
Լավագույն դերասանի հավակնորդների թվում են Բրայան Քրենսթոնը, Մեթ Դեյմոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Միխայել Ֆասբենդերը, Էդի Ռեդմեյնը:
Լավագույն դերասանուհու անվանակարգում մրցելու են Քեյթ Բլանշեթը, Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Սիրշա Ռոնանը:
Նշվածից բացի կինոգործիչները և ֆիլմերը կպայքարեն նաև ևս 20 անվանակարգերում:










