Ջակարտայում 4 ահաբեկիչ է ձերբակալվել
Ինդոնեզիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունների չորս ենթադրյալ մասնակցի, հաղորդում է gazeta.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ Ջակարտայում մի քանի պայթյունի և կրակոցների հետևանքով յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս ահաբեկիչ:
Հաղորդվել է նաև, որ հարձակումը կարող են կազմակերպած լինել «Իսլամական պետության» ահաբեկիչները, սակայն իշխանություններն այդ տվյալները դեռ չեն հաստատում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մի քանի մարդ, որոնք ներգրավված են Ջակարտայի պայթյունների իրականացման գործում, թաքնվել են կինոթատրոնում, որտեղ կարող են շատ մարդիկ լինել: Ոստիկանության խմբերը շրջափակել են շենքը։
Ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացնում շենքում թաքնված գրոհայինների դեմ:










