Մինչև չլուծվի ԼՂ խնդիրը, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի. Մևլութ Չավուշօղլու

10:07 • 16.01.16

Մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի։ Այդ մասին Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է haberler.com-ը։

 

Պատասխանելով հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին` նախարարը կրկնել է, թե Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքի 20%-ը։

 

«Առանց այդ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»,- նշել է Չավուշօղլուն։

 

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ թուրք պաշտոնյաները Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կապում են ԼՂ հիմնախնդրի լուծման հետ։

 

 

 

 

Մինչև չլուծվի ԼՂ խնդիրը, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի. Մևլութ Չավուշօղլու