ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատները երկրորդ պլանի լավագույն դերասան են ճանաչել Սիլվեստր Ստալոնեին

09:27 • 18.01.16

«Քննադատների ընտրությունը» (Critics' Choice Movie Awards) մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հանձնվել է Սիլվեստր Ստալոնեին` «Կրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմում կատարած դերի համար։ Այդ մասին հայտարարվել է Սանտա Մոնիկա քաղաքում կայացած արարողության ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ռայան Կուգլերի «Կրիդ» ֆիլմում Ստալոնեն արդեն որերորդ անգամ կատարել է հայտնի բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի դերը: Ընթացիկ տարվա հունվարի 11-ին դերասանն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի նույն անվանակարգում:

 

«Քննադատների ընտրությունը» մրցանակը հանձնվում է Կինոքննադատների միության կողմից, որոնք աշխատում են հեռուստատեսության, ռադիոյի և համացանցային պարբերականների ոլորտում։ Այդ միությունը բաղկացած է մոտ 250 մարդուց և համարվում է խոշորագույնը Հյուսիսային Ամերիկայում։
 

ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատները երկրորդ պլանի լավագույն դերասան են ճանաչել Սիլվեստր Ստալոնեին