Ալիևը հրահանգել է կառավարությանը պետության կողմից մասնավորեցման լայնամասշտաբ ծրագիր մշակել

17:33 • 18.01.16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է կառավարությանը միջազգային փորձագետների մասնակցությամբ պետության կողմից մասնավորեցման լայնամասշտաբ ծրագիր մշակել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։

 

Այդ գործունեության համար անհրաժեշտ է ներգրավել արտասահմանյան և տեղական ներդրողների, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ տնտեսության ակտիվացման և գործարար մթնոլորտի բարելավման համար, հայտարարել է Ալիևը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը նվիրված խորհրդակցությանը:

 

Նա կարծում է, որ «երկրի արտաքին պարտքի ցածր մակարդակը և գոյություն ունեցող իրավիճակը հաշվի առնելով՝ կարելի է բավականաչափ ռեսուրսներ գրավել արտասահմանյան ֆինանսական շուկայից»:

 

Ալիևը հրահանգել է կառավարությանը պետության կողմից մասնավորեցման լայնամասշտաբ ծրագիր մշակել