Հրապարակվել է «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի առաջին լուսանկարը բանտախցից (լուսանկար)

12:16 • 19.01.16
Հրապարակվել է «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի առաջին լուսանկարը բանտախցից (լուսանկար)

Մեքսիկացի լրագրող Կառլոս Լորետ դե Մոլային հաջողվել է ֆիքսել բացառիկ կադր, որում պատկերված է հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանը կամ ինչպես շատերն են նրան կոչում՝ «Թզուկը»:

 

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, սա առաջին լուսանկարն է, որն արվել է հանցագործի` իրավապահների կողմից բռնվելուց ու ապահով բանտախուց տեղափոխվելուց հետո:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Գուսմանի բանտախուցը գտնվում է «Ալտիպլանո» բանտում: Նշվում է, որ լրագրողը բացառիկ կադրը մակագրել է. «Աշխարհի ամենատխրահռչակ նարկոբարոնը ճաղերի հետևում»:

 

Հայտնի է, որ անցած տարվա հուլիսին բանտից «պատմական» փախուստ իրագործելուց հետո «Թզուկին» որսացել են հունվարի 8-ին: Իրավապահների մոտ հայտնվելուց հետո նրան 8 անգամ բանտախցից բանտախուց են տեղափոխել` գտնելով ամենաապահովը։

Embedded image permalink

Հրապարակվել է «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի առաջին լուսանկարը բանտախցից (լուսանկար)