Twitter-ի աշխատանքը խափանվել է
Twitter միկրոբլոգների ծառայությունն անհասանելի է դարձել հունվարի 19-ին՝ երևանյան ժամանակով մոտ ժամը 12:20-ից։
Ներկայում Twitter-ն անհասանելի է: Կայք մտնելու փորձի ժամանակ ծառայությունը ցուցադրում է սխալի մասին հաղորդագրություն:
«Տեխնիկապես մի բան սխալ է: Շնորհակալություն նկատելու համար: Շուտով մենք կկարգավորենք խնդիրը և համակարգը կվերադարձնենք աշխատանքային վիճակի»,- ասված է հաղորդագրությունում:
Twitter-ի բջջային հավելվածը նույնպես հայտնում է թվիթների բեռնելու անհնարինության մասին։
Twitter-ի նախորդ խոշոր խափանումը տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 19-ին:










