Brent նավթի գինը գերազանցել է բարելի համար 31 դոլար ցուցանիշը

10:53 • 22.01.16

Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի արժեքը հասել է 31 դոլարի՝ կրկին 30 դոլարի հոգեբանական շեմին վերադառնալուց հետո։ Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն։

 

Երևանի ժամանակով 10:30-ի դրությամբ Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը հասել է բարելի համար 31,06 դոլարի։

 

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի ֆյուչերսների գինն աճել է բարելի համար 30,85 դոլարի:

 

Երևանի ժամանակով 09:36-ին Brent-ի փետրվարյան ֆյուչերսների գինն ավելացել էր 2,04 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,21 դոլարի: Նյու Յորքի բորսայում WTI ապրանքանիշի թեթև նավթի ֆյուչերսների գինն ավելացել էր 2,98 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,41 դոլարի:

 

Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, հաղորդվել է, որ լոնդոնյան և նյույորքյան բորսաներում նավթի գները շարունակում են անկում ապրել:

 

Brent նավթի գինը գերազանցել է բարելի համար 31 դոլար ցուցանիշը