Սլովենիան թույլ կտա միայն այն ներգաղթյալների մուտքը երկիր, որոնք ցանկանում են հայտնվել Գերմանիայում և Ավստրիայում
Սլովենիան նոր սահմանափակող միջոցներ է սահմանել ներգաղթյալների համար: Երկիր կարող են մուտք գործել միայն նրանք, ովքեր ուղևորվում են Գերմանիա և Ավստրիա, գրում է Вести-ն:
«Սլովենիա մուտքն այժմ կթույլատրվի միայն այն ներգաղթյալներին, ովքեր ցանկանում են ապաստան ստանալ Գերմանիայում և Ավստրիայում»,- հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Վեսնա Դյորքյոշ Ժնիդարը:
Այդ միջոցառումը ներառում է Շենգենյան գոտու արտաքին սահմանի ինտենսիվ հսկողություն՝ անցակետերից դուրս: Նախարարի խոսքով` ձեռնարկված միջոցառումները պարտադիր են, քանի որ նման սահմանափակումներ արդեն սահմանել են Սերբիան, Մակեդոնիան, Խորվաթիան և Ավստրիան:
Ինչ վերաբերում է ներգաղթյալներին, որոնք ցանկանում են Սլովենիայում ապաստան ստանալ, Ժնիդարը պատասխանել է, որ սահմանված միջոցները չեն սահմանափակում միջազգային պաշտպանություն ստանալու գործընթացը։










