Կալիֆոռնիայում բանտից փախած 3 վտանգավոր հանցագործներից մեկին «երկրորդ Հանիբալ Լեկտեր» են անվանում

10:02 • 27.01.16

Նախօրեին լրատվամիջոցները հաղորդել էին, որ նախկին նավաստի, ծագումով իրանցի Հուսեյն Նայերին իր 2 հանցակիցների հետ փախել է Կալիֆոռնիայի բանտերից մեկից: Փախուստը հետաքննող դատախազը 37-ամյա Նայերիին անվանել է «երկրորդ Հանիբալ Լեկտեր» («Գառների լռությունը» ֆիլմից հայտնի մարդասպանը), գրում է РИА Новости-ն:

 

Այդ հանցագործն ապշեցրել է քննությանն իր դաժանությամբ. 2012-ին, կասկածելով, որ նարկոդիլերներից մեկը թաքցրել է ավազակախմբին պատկանող գումարը, Նայերին տանջամահ է արել նրան զոդման սարքով: Նա նաև ստիպել է իր հանցակցին կտրել մյուս կասկածյալի սեռական օրգանը։

 

Դատախազը նրան նկարագրել է որպես «սատանայի նման խորամանկ ու դաժան»: Նրա խոսքով, երբ ինքն իմացել է փախուստի մասին, իր առաջին միտքը եղել է այն, որ «երկրորդ Հանիբալ Լեկտերը կրկին ազատության մեջ է»: Նա մեծ սխալ է համարում այն, որ նման հանցագործին պահում էին անվտանգության ոչ այդքան բարձր մակարդակ ունեցող բանտում։

 

Հայտնի է, որ կալանավորները կտրել են ճաղավանդակը և փախել թունելներով: Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկության համար հայտարարվել է 50.000 դոլար պարգևատրում:

 

Կալիֆոռնիայում բանտից փախած 3 վտանգավոր հանցագործներից մեկին «երկրորդ Հանիբալ Լեկտեր» են անվանում