Քենդալ Ջեները, Ջիջի Հադիդը և այլ երկարոտն գեղեցկուհիներ Փարիզում Chanel-ի նոր հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է Բարձր նորաձևության շաբաթը, որի շրջանակում իրենց նոր հավաքածուները երկրպագուների ու քննադատների դատին են հանձնել մի շարք հեղինակավոր նորաձևության տներ:
Ինչպես նշում է Tatler-ը, դրանց շարքում է նաև Chanel-ը, որի կուտյուրային նոր հավաքածուն աչքի է ընկնում վերջին շրջանում ֆրանսիական բրենդի համար «խորթ» դարձած կանացիությամբ ու եթերային զգեստների առատությամբ:
Ընդհանուր առմամբ, ողջ հավաքածուն, մոդելների դիմահարդարումն ու վարսահարդարումն արվել է ֆուտուրիստական, սակայն խիստ կանացի ոճով։
Բաց երկնքի տակ կազմակերպված ցուցադրության աստղերն են դարձել մոդելային բիզնեսի սկսնակ գեղեցկուհիներ Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը, մինչդեռ Կառլ Լագերֆելդի սիրելի մոդելներից 3-րդը` Կառա Դելևինը, այս անգամ համալրել է հանդիսատեսի շարքերը.



























